Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Նյարդային համակարգ

Խոլեսթերինը պաշտպանում է ուղեղի նյարդերը

Խոլեսթերինը պաշտպանում է ուղեղի նյարդերը

Մի խումբ եվրոպացի գիտնակններ պարզել են, որ խոլեսթերինով հարուստ ճաշացանկը կարող է օգնել ուղեղի աշխատանքի վրա ազդող մահացու գենետիկ խանգարումներով տառապող հիվանդներին, քանի որ այն պաշտպանում է ուղեղի նյարդերը, գրում է «Բի Բի Սի»-ին:

Մինչ այս տեսակետին հանգելը, գիտնականները մի շարք հետազոտություններ են կատարել Պելիցեուս-Մերցբախերի հիվանդությամբ տառապող մկների վրա: Այս հիվանդության դեպքում կանգ է առնում ուղեղի նյարդերի պաշտպանական թաղանթի` միելինի արտադրությունը, որն ապահովում է ուղեղի բնականոն աշխատանքը: Այդ նյութի չարտադրվելու հետևանքով նյարդերը դառնում են անպաշտպան, խոցելի, իսկ օրգանիզմի ուղարկած ազդակները վատ են հասնում ուղեղին, ինչի հետևանքով առաջ են գալիս շարժունակության և իրականության ընկալման հետ խնդիրներ:

Միելինի պաշտպանական թաղանթն ի վիճակի չի լինում ձևավորվել` բջիջների չափից ավելի շատ պրոտեին արտադրելու պատճառով, ինչի հետևանքով բջիջներում խցանում է առաջանում: Այժմ գիտնակնները պարզել են, որ խոլեսթերինն այդ խցանումների դեմ պայաքարող, դրանք քանդող և պրոտեինները դուրս հանող արդյունավետ միջոց կարող է դառնալ:

Գիտնականները հակված են այն տեսակետին, որ որքան շուտ կիրառվի խոլեսթերինով հարուստ ճաշացանկ, այնքան ավելի արդյունավետ այն կլինի:

Սկզբնաղբյուր. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ